STEMnews.am-ի «ԲՆԱԳԻՏ» հատուկ նախագիծ

Stemnews.am-ի «ԲՆԱԳԻՏ» հատուկ նախագիծը անկեղծ զրույցների միջոցով ներկայացնում է բնագիտական ոլորտի առաջադեմ երիտասարդներին, ովքեր Հայաստանում և/կամ միջազգային ասպարեզում էական արդյունքներ են գրանցել և մտադրված են բեկում մտցնել Հայաստանի Հանրապետության բնագիտության ոլորտում։ Հոդվածների շարքը պատմում է բնագիտության տարբեր ճյուղերում սովորող տաղանդավոր երիտասարդների ուղու մասին՝ սկսած առաջին գիտական հետաքրքրությունից մինչև միջազգային հաջողություններ և ապագայի մեծ նպատակներ։ Նրանք խոսում են գիտության, հայրենիքի և իրենց տեսլականի մասին՝ ոգեշնչելով նոր սերնդին։ Հատուկ նախագծի նպատակն է ցույց տալ, որ բնագիտության ոլորտի գիտնականը կարող է լինել ժամանակակից, հետաքրքիր և հաջողակ, խթանել երիտասարդների հետաքրքրությունը դեպի բնագիտություն, ինչպես նաև բացահայտել Հայաստանի Հանրապետության բնագիտական ներուժը։



  • «Մաթեմատիկան փոխեց իմ աշխարհընկալումը». զրույց ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Ստեփան Գևորգյանի հետ

    «Մաթեմատիկան փոխեց իմ աշխարհընկալումը». զրույց ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի ուսանող Ստեփան Գևորգյանի հետ

    «ԲնաԳիտ» հատուկ նախագծի շրջանակում  Stemnews.am-ը զրուցել է ԵՊՀ Ֆիզիկայի ինստիտուտի ռադիոֆիզիկա ֆակուլտետի ուսանող Ստեփան Գևորգյանի հետ, ով նաև մաթեմատիկայի շատ մեծ սիրահար է:

  • Ֆիզիկայի ուժը. Երիտասարդ ֆիզիկոսի պատմությունը

    Ֆիզիկայի ուժը. Երիտասարդ ֆիզիկոսի պատմությունը

    Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում 2023-ի հուլիսի 10-17-ին առկա ձևաչափով անցկացվել է Ֆիզիկայի 53-րդ միջազգային օլիմպիադան, որին մասնակցել են 80-ից ավելի երկրների ներկայացուցիչներ: Հայաստանի թիմը, որի կազմում ընդգրկված էր 5 աշակերտ, նվաճել է 1 արծաթե և 4 բրոնզե մեդալ: Արծաթե մեդալին է արժանացել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Հովսեփ Կարապետյանը, որն այժմ Երևանի պետական համալսարանի 2-րդ կուրսում է սովորում։