ՀԱՊՀ ավագ դպրոցի աշակերտները նվաճել են ֆիզիկայի միջազգային օլիմպիադայի ուղեգիր
ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը հերթական անգամ հաստատում է իր կարգավիճակը՝ որպես տաղանդների ձևավորման կարևոր հարթակ։ Վառ ապացույցն են Էմիլ Հարությունյանն ու Գառնիկ Գավալջյանը, որոնք հաջողությամբ հաղթահարել են ֆիզիկայի օլիմպիադայի հանրապետական ընտրական փուլը՝ զբաղեցնելով համապատասխանաբար առաջին և երկրորդ հորիզոնականները։ Ձեռք բերված արդյունքի շնորհիվ երկու աշակերտներն էլ ընդգրկվել են Հայաստանի Հանրապետության հավաքականի կազմում։ Հուլիսի 4-12-ը նրանք Կոլումբիայի Հանրապետությունում անցկացվելիք Ֆիզիկայի 56-րդ միջազգային օլիմպիադայում կներկայացնեն Հայաստանը։
05.06.2026Գագարինում բացվեց Eleveight AI ընկերության՝ տարածաշրջանում առաջին ԱԲ գործարանը. միջոցառմանը մասնակցում էր նաև ԲՏԱ նախարարը
Հունիսի 1-ին Գագարինում պաշտոնապես գործարկվել է տարածաշրջանում առաջին և աշխարհում եզակի «Eleveight AI» ընկերության արհեստական բանականության տվյալների կենտրոնը՝ ԱԲ գործարանը։ Բացման արարողությանը, որին ներկա էր նաև ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը, ազդարարվել է պետության ռազմավարական նպատակը՝ Հայաստանը տեխնոլոգիաներ սպառողից վերածել դրանք ստեղծող երկրի և հիմնել տարածաշրջանային «ԱԲ գործարանների պարտեզ»։
02.06.2026Հարևանային իրավունքը՝ «ԱՏՈՎՄՅԱՆ» իրավաբանական և խորհրդատվական ընկերության տեսադաշտում
STEMNEWS.am-ի «ԱՏՈՎՄՅԱՆ» իրավաբանական և խորհրդատվական ընկերություն. Իրավաբանական նորարարության առաջնագծում» հատուկ նախագծիտասնհինգերորդ՝ «Հարևանային իրավունքը՝ «ԱՏՈՎՄՅԱՆ» իրավաբանական և խորհրդատվական ընկերության տեսադաշտում» հոդվածում ներկայացնում ենք ընկերության գործունեությունը հարևանային իրավունքի ոլորտում՝ որպես սեփականատերերի և հարևանների միջև հարաբերությունների կարգավորման հիմք:
27.05.2026«ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան 11-րդ մրցույթի եզրափակիչը կանցկացվի Վանաձորում
Մայիսի 30-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կանցկացվի «ԴիջիԿոդ» կիրառական ծրագրավորման պատանեկան 11-րդ մրցույթի եզրափակիչ հանրապետական փուլը։ Մրցույթի մարզային փուլերն այս տարի ունեցել են 1320 մասնակից, որոնցից հանրապետական փուլ են անցել 147-ը։
26.05.2026Ժաննա Անդրեասյանը ծանոթացել է ՀԱՊՀ-ում իրականացվող լայնածավալ կրթական բարեփոխումներին
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնական դպրոցի նոր մասնաշենք, ապա նախակրթական և ավագ դպրոց, եղել բուհի մի շարք մասնաշենքերում, շրջել վերակառուցվող և արդիականացվող տարածքներում: Նախարարին ուղեկցել են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը:
20.05.2026Արագ սննդի սպասարկման կետերում սառույցի նմուշների 70%-ում բակտերիաների քանակը գերազանցում է սանհանգույցների ջրի ցուցանիշները. ԱՄՆ-ում իրականացված մանրէաբանական հետազոտություն
Ամերիկայի Միացյալ Նահանգների արագ սննդի սպասարկման կետերում սանիտարահամաճարակային անվտանգությանն ուղղված հետազոտությունները երբեմն ի հայտ են բերում խիստ մտահոգիչ տվյալներ։ Դպրոցական գիտական նախագծերի շրջանակում իրականացված և մրցանակի արժանացած ուսումնասիրության արդյունքները փաստում են, որ արագ սննդի ռեստորաններից վերցված սառույցի նմուշների 70 տոկոսը պարունակում է ավելի մեծ քանակությամբ բակտերիաներ, քան նույն հաստատությունների սանիտարական հանգույցներից վերցված ջուրը:
18.05.2026NASA-ի «Վոյաջեր 1» տիեզերանավը պատմական նոր ռեկորդ է սահմանում
NASA-ի լեգենդար «Վոյաջեր 1» տիեզերանավը, իր արձակումից գրեթե 50 տարի անց, պատրաստվում է կրկին պատմություն կերտել՝ դառնալով մարդակերտ առաջին օբյեկտը, որը Երկրից կհեռանա լիարժեք մեկ լուսային օր հեռավորության վրա: Այս տարածությունն այնքան հսկայական է, որ դրա հաղթահարման համար լույսից պահանջվում է 24 ժամ, մինչդեռ տիեզերանավին հասնելու համար անհրաժեշտ եղավ կես դար:
18.05.2026Պոլիտեխնիկի երիտասարդ գիտնական Ալբերտ Շահինյանը ԱՄՆ-ում կներկայացնի Հայաստանը՝ մասնակցելով Regeneron ISEF-ի՝ դպրոցականների աշխարհի ամենահեղինակավոր գիտական մրցույթին
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Երևանի ավագ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Շահինյանը մասնակցել է Հայկական համադպրոցական գիտության փառատոն 2026-ին (ASSF)՝ «Ֆիզիկա և աստղագիտություն» անվանակարգում, որտեղ ներկայացրել է «Ջրի հետերոգեն նուկլեացիայի և մթնոլորտային ջրի հավաքման ուժեղացում՝ ծակոտկեն կերամիկական սուբստրատի վրա գրաֆենային նանոշերտերի կիրառմամբ» խորագրով գիտական նախագիծը։ Աշխատանքն արժանացել է բարձր գնահատականի, ինչպես նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից աշակերտական խորհրդի մրցանակին՝ որպես նորարարական և կիրառական բարձր արժեք ունեցող աշխատանք։
07.05.2026Ղազախստանը քննարկում է համագործակցությունը Firebird AI-ի և NVIDIA-ի հետ
Ղազախստանի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը հանդիպում է ունեցել NVIDIA ընկերության Global AI Infrastructure Growth փոխնախագահ Նիկո Կապրեզի, ինչպես նաև Firebird AI-ի համահիմնադիրներ Ռազմիկ Հովակիմյանի և Ալեքսանդր Եսայանի հետ, հաղորդում է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքը։ Քննարկումների ընթացքում կողմերը ուսումնասիրել են համագործակցության հնարավորությունները արհեստական բանականության ենթակառուցվածքների նախագծման, կառուցման և շահագործման ոլորտներում։
02.05.2026








