Բազմաթիվ անակնկալներ, նվերներ, հետաքրքիր քննարկումներ, հյուրեր․ DigiTec2024

Մերիդիան էքսպո կենտրոնում հոկտեմբերի 4-6-ը կազմակերպված Դիջիթեք էքսպոն այցելուներին հնարավորություն տվեց ծանոթանալ տեխնոլոգիական թրենդներին, աշխատաշուկայի հնարավորություններին, հաստատել նոր ծանոթություններ ու համագործակցություններ:

Ինեկոբանկը, օրինակ, ներկայացնում է իր թվային թռիչքի հնարավորությունը:

Սա նաև շատ լավ հնարավորություն է հանդիպելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործընկերների հետ, ծանոթանալ նոր ընկերություններին, նշում է բանկի մարքեթինգի ղեկավարը։

Դիջիթեքում է նաև ՈՄԱ ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը:

«Արի տանեմ»՝ Հայաստանում առաջին փորձառությունների նվեր տուփը․ էմոցիաների տարափ կամ հաճելի նվեր նրան, ով կցանկանա բացահայտել մեր երկրի տեսարժան, բայց դեռևս քչերի կողմից բացահայտված վայրերը․

Robi AI` Մեկ պարզ նկարագրությամբ՝ մարքեթինգի համար ամբողջական տեսքտեր ստանալու հնարավորություն՝ նկար, տեսանյութ կամ, նույնիսկ՝ ձայն։

Մեկ այլ տաղավար Ազատազենինն է՝ կրթական-հասարակական կազմակերպություն, որի հիմնական նպատակը զենքի մշակույթի զարգացումն է Հայաստանում․

Իշխան Գևորգյանը հավելեց՝ նպատակներից մեկը՝ ամեն մարզում գոնե մեկ հրաձգարան ունենալն է։

Տաղավարները բազմաթիվ էին․ ընկերություններին հնարավորություն էր տրված ներկայանալ, սպառողներին ծանոթացնել սեփական արտադրանքին և այլն։

Նշենք, որ ԴիջիԹեք ցուցահանդեսն ամենամյա միջոցառում է, որն իրականացվում է արդեն 19 տարի, կազմակերպիչը Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միությունն է։

#դիջիթեք2024#digitec2024