Հրապուրիչ ճամփորդություն՝ AI-ի նորարարությամբ
Ի՞նչ պոտենցիալ կառաջանա, երբ մարդն ու արհեստական բանականությունը համագործակցեն ներդաշնակ ձևով՝ առաջ մղելով նորարարության սահմանները։ Արհեստական բանականությունն ունի հնարավորություն վերաձևել, փոխակերպել մեր աշխարհը՝ պահպանելով մարդկայնության արժեքները։
Հայաստանում 2-րդ անգամ տեղի ունեցավ Նորարարության և տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը, որտեղ մեր երկիրը հրավիրեց ամբողջ աշխարհին՝ մեկնարկելու հրապուրիչ ճամփորդությունը՝ ԱԲ նորարարությամբ։ WCIT2024-ը հոկտեմբերի 4-ին մեկնարկեց բացման համերգով Հանրապետության հրապարակում։ Հոկտեմբերի 5-ին՝ պաշտոնական բացմանը ելույթով հանդես եկավ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։ Նախարարը նշեց, որ վերջին 5 տարիների ընթացքում Երևանը արդեն 2-րդ անգամ պատիվ ունի հյուրընկալելու այս հեղինակավոր միջացառումը:
WCIT-ի համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների դաշինքի խորհրդի անդամ դոկտոր Շան Սիանի ուրախությամբ նշեց, որ 5 տարի անց՝ 2019 թվականից ի վեր հաճելի էր վերադառնալ Հայաստան։ Նորարարություններով հագեցած միջոցառումն անցավ տոնական տրամադրության ներքո և ավարտվեց հոկտեմբերի 7-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։





